
O nascimento de Vahagn
Paria o céu, paria a Terra,
paria o Mar purpúreo,
também o cálamo, no mar, paria.
Saía fumaça do oco do cálamo,
saíam chamas do oco do cálamo
e através das chamas
corria um menino louro;
tinha cabelos de fogo,
tinha barba de chamas
e seus olhos eram sóis.
Tradução: Prof. Dr. Yessai Ohannes Kerouzian
KEROUZIAN, Yessai Ohannes. Os documentos antigos da poesia armênia. In: Revista Língua e Literatura, n. 7. São Paulo: FFLCH/USP, 1978, p. 277.
Վահագնի ծնունդը1
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն2 եղեգնիկ։
Ընդ եղեգան փող ծու՛խ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ։
Նա հուր հեր ունէր,
[Ապա թէ]3 բոց ունէր մօրուս,
Եւ աչկունքն էին արեգակունք։
1 Հեթանոսական ժամանակների ասքերը կոչվում են «Գողթան երգեր»՝ Մեծ Հայքի Գողթն գավառի անունով։ Պահպանվել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ։
2 «զ» տառը բառասկզբում բաղաձայնից առաջ արտասանվում է «ըզ»։ «զը» արտասանելը սխալ է։ Այսինքն, պետք է արտասանել «ըզկարմրիկն»։
3 Այս գրքի մեջ (Հայ դասական քնարերգություն) «ապա թէ» չկա, բայց որքանով հիշում եմ, իրականում այդպես է։
Վահագնի ծնունդը
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք։
Վահագնի ծնունդը
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովն ծիրանի.
Երկունքն ուներ ծովում
Եվ կարմրիկ եղեգնիկը:
Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում.
Եվ բոցից վազում էր
Խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Ուներ բոց մորուս,
Աչքունքն էին արեգակունք:
La naissance de Vahagn
En conception était le ciel,
En conception était la terre,
Et la mer abricot (couleur) a sa conception,
Aussi de par la source d eau qui y enfantait
De par le roseau rouge.
Du roseau la fumée montait,
Du roseau la flamme fusait,
Et de la flamme s’élançait
Un ardent jeune homme y bondissant.
Il avait les cheveux enflammé,
Il avait la barbe en feu,
Et ses yeux étaient Ensoleillé